Թունավորվել են տորթ ուտելու հետևանքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 11, 2012 13:52

Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նարինե Մարգարյանը, 2010 թ. ծնված Համլետ Բարլոյանը, 2005 թ. ծնված Անուշիկ Բարլոյանը և 2003 թ. ծնված Գոհար Բարլոյանը:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են հոկտեմբերի 9-ին մի բնակարանում հյուրընկալության ժամանակ տորթ ուտելու հետևանքով:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply