Սկզբունքի հարց է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2012 13:34

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է տնտեսական և առևտրական համագործակցության մշտական կոմիտեի 28-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել «Grand Cevahir» հյուրանոցում: Էրդողանը հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել`անդրադառնալով սիրիական հարցին: Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությանը:
Նրա խոսքերով`2,5 մլն սիրիացի ստիպված է եղել լքել իրենց հայրենի օջախները և փախսատականների թիվը շարունակում է աճել: Էրդողանը ցավով է նշել, որ ստեղծված կոնֆլիկտի պատճառով Սիրիայում քաղաքներ, գյուղեր, պատմական հուշարձաններ և իսլամական մշակույթի նմուշներ են ոչնչացվել:
Նա նաև հայտարարել է, որ թուրքերն ու սիրիացիները կապված են եղբայրական բազմադարյա թելերով:
«Մեր երկրների միջև սահմանը 910 կմ է կազմում: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ազդում են մեր երկրի վրա և հետևաբար նաև մեզ են վերաբերում: Մենք չենք առաջնորդվում աշխարհաքաղաքական ինչ-որ հետաքրքրություններով, մենք երբեք մտադիր չենք եղել խառնվելու Սիրիայի ներքին գործերին: Մեր միակ նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումն է: Տարածաշրջանային խնդիրների լուծումը բոլոր իսլամական պետությունների շահերից է բխում»,-հայտարարել է Էրդողանը:

Դիտվել է 719 անգամ:
Print Friendly

Leave a Reply