ԽՍՀՄ նախկին նախագահը ԼՂ խնդրի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 3, 2010 14:24

Միխայիլ Գորբաչեւ«Ազգային հողի վրա առաջացած հակամարտությունները չեն կարող լուծվել, եթե  կան հաղթողներ ու պարտվողներ»,- ԼՂ խնդրի վերաբերյալ ռուսական «Կոմմերսանտ»-ին տրված օն-լայն հարցազրույցում ասել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչևը: Նա նշել է, որ հեղափոխության ժամանակ հողերն այնպես էին բաժանվել, որ հարևանները միմյանցից կախվածության մեջ գտնվեն ու մշտապես հնարավոր լինի կոնֆլիկտ սերմանել, և այդ դեպքում դատավորի դերում հանդես գա Մոսկվան՝ այդպիսով օրինականացնելով ուժի կենտրոնը:

«Ես չգիտեմ, թե ինչ կարելի է այնտեղ անել։ Խնդիրներ պատերազմից առաջ և հետո միշտ էլ առաջացել են։ Ղարաբաղյան հիմնախնդիրը շատ հին և շատ բարդ է։ Ժամանակին Հայաստանն ու Ադրբեջանն ինձ մեղադրում էին  այս կամ այն կողմին աջակցելու համար։ Երկու կողմերն էլ պետք է կոնսենսուսի գան։ Միգուցե, երբ լինի միասնական Եվրոպա, այդ հանգույցը կտրելն ավելի հեշտ կլինի»,-ասել է ԽՍՀՄ նախկին նախագահը։

Դիտվել է 1645 անգամ:
Print Friendly

Leave a Reply