Ասի գետը Սիրիայից փախուստի հասցեն է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2012 13:28

Սիրիայի սահմանային Իդլիփ քաղաքին առնթեր Ազմարին ավանում ընդդիմադիրների և բանակի միջև տեղի ունեցող բախումների արդյունքում սիրիացիները ստիպած են լքել իրենց տները և իրենց կողմից պատրաստված մակույկներով անցնել Ասի Օրոնտ գետը`պատսպարվելով Թուրքիայում:
Արկերի և հրաձիգների անդադար ձայներիը լսող սիրիացիրնեը աշխատում են փախչել այդ շրջաններից:
Իրենց տները հետևում թողնելով`նրանք իրենց հետ մի քանի իր են վերցնում և բաժանվում իրենց հայրենիքից: Փախուստի հասցեն Ասի գետն է: Դիմացի ափ փախչողների մեծամասնությունը կանայք և երեխաներն են կազմում: Տղամարդկանց մի մասը ընդդիրմադիրներին աջակցելու համար, մյուս մասն էլ իրենց տներին տեր կանգնելու համար մնում են ավանում:
Թիավարելով գետն անցած և Թուրքիայում պատսպարված երեխաները «Anadolu» գործակալության թղթակցին պատմել են իրենց վախերի, անընդհատ լսած պայթյունների ձայների և իրենց տների մոտակայքում ընկած արկերի մասին:

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply