Դամասկոսը մերժել է Պան Գի Մունի կոչը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2012 13:24

   Սիրիայի արտգործ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մաքդիսին քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Սունի կոչը սիրիական իշխանություններին միակողմանի զինադադարի ռեժիմ հայտարարելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`Մաքդիսին հայտարարել է, որ ամսվա սկզբում այս հարցը Նյու-Յորքում քննարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Սիրիայի արտգործ նախարար Վալիդ ալ Մուալեմի միջև:

Մաքդիսիի խոսքերով`ալ Մուալեմը ընդգծել է Սիրիայում զինված խմբավորումներին որորշ երկրներ կողմից առակցության դադարեցման անհրաժեշտությունը և կոչ է արել ՄԱԿ-ին այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Դիտվել է 630 անգամ:
Print Friendly

Leave a Reply