Վաղը կներկայացվի ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 11, 2012 11:32

ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովում մշակվել է ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության նախագիծ:

Վաղը՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 13:30-ին, Հանրային խորհրդի խորհրդակցությունների սրահում (հասցեն՝ Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 6-րդ հարկ, 607 սենյակ), տեղի կունենա նախագծի ներկայացումն ու քննարկումը, որին մասնակցելու են Հանրային խորհրդի, Կառավարության, Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ:

Դիտվել է 684 անգամ:
Print Friendly

Leave a Reply