Քննարկվել են հայ-եգիպտական համագործակցության հեռանկարները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 3, 2010 14:17

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը` ընկերության նախագահ Շաֆիկ Գաբրի գլխավորությամբ։

Անդրադառնալով երկկողմ համագործակցության խորացման եւ ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին` վարչապետը կարեւորել է գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացման առաջնայնությունը` այդ գործում առանցքային դեր վերապահելով տեխնոպարկերի ստեղծմանը։ Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել տեխնիկական բիզնես պարկերի ստեղծումը, որոնք պետք է ներառեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտներում։

Զրուցակիցներն անդրադարձել են լայնաշերտ համացանցի ձեւավորման հնարավորություններին։ Սարգսյանը նշել է, որ կառավարության կողմից հավանության է արժանացել էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգը, որը ներառում է նաեւ էլեկտրոնային կառավարման համակարգի շարունակական զարգացման հեռանկարները։ Փոխադարձաբար կարեւորվել է ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ նախագծերի իրականացումը։

Դիտվել է 1402 անգամ:
Print Friendly

Leave a Reply