Ավտովթար Եղեգիս-Հերմոն ճանապարհին, 4 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 11, 2012 9:57

Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.30-ի սահ­մաններում Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չբացահայտված հանգա­մանքներում բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 18 ՕՕ 967 պ/հ (վարորդ` 1980 թ. ծնված Հարություն Հարությունյան) և «ՎԱԶ-2103» մակնիշի 30 ՏՕ 948 պ/հ (վարորդ` 1956 թ. ծնված Էդ­վարդ Ալեքսանյան) ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի վարորդ Հ. Հա­րությունյանը և ուղևորներ` 1986 թ. ծնված Էդգար Ավագյանը, 1996 թ. ծնված Լևոն Քարամյանը, «ՎԱԶ-2103» մակնիշի վարորդ Է. Ալեքսանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply