Վնասվել է Կապանը սնուցեղ ջրագիծը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 11, 2012 9:54

Հոկտեմբերի 10-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի Բաղաբերդ թաղամասում վնասվել է քա­ղաքը սնուցող ջրագիծը:
Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Երևան–Մեղրի ավտոճա­նա­պար­հի 305–րդ կմ-ում` կամրջի հարևանությամբ, վնասված խողովակից ցայտող ջրի շիթը վնասել է ավտոճանապարհի մոտ 10 մետրանոց հատվածը և այն դարձել միակողմանի երթևե­կե­լի:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և ոստիկանության աշխատակիցները:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:
Դեպքի վերաբերյալ ԱԻՆ-ն առաջիկայում  լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդի:

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply