Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 11, 2012 9:47
Հոկտեմբերի 9-10-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Արարատի մարզի Ուրցաձոր գյուղին հարակից անտառապատ տարածքում այրվել է 8,5 հա, ‘Խոսրովի անտառում”` 0.5 հա, Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում` 6 հա, Սյունիքի մարզի Թասիկ գյուղում `7 հա և Երևան-Սևան ավտաճանապարհի 54-րդ կմ-ի մոտակայքում` 0.5 հա խոտածածկ տարածք:
Դիտվել է 1314 անգամ:





Facebook
Tweet This