ԱՄՆ-ն կողմնորոշվել է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 3, 2010 14:02

Սպիտակ տունՍպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Համմերը բարձրաձայնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը՝ 1915 թ-ի հայոց ցեղասպանության վերաբերյալ: Թուրքական Milliyat-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տունը Հայաստանին ու Թուրքիային կոչ է անում չվերադառնալ պատմական իրադարձություններին, այլ՝ ապրել այսօրվա օրով: «Նախագահ Օբաման 1915-ի իրադարձությունների կապակցությամբ արտահայտած իր դիրքորոշումը չի փոխել։ Մենք կողմ ենք իրականության ճիշտ եւ արդարացի ընդունմանը: Այդ նպատակին հասնելու ամենալավ ճանապարհը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը եւ եւ անցյալում տեղի ունեցածները հաշվի առնելն է։ Մենք շարունակում ենք հավատալ դրան, եւ պատրաստ ենք շարունակել ջանքերը այդ ուղղությամբ»,-նշել է Համմերը։

Միևնույն ժամանակ՝ հայտարարություն է արել նաև ԱՄՆ պետդեպարտամենտը: Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների համարձակ քայլերը և շարունակում աջակցել այդ երկրներին ո՛չ թե անցյալին նայելու, այլ առաջ շարժվելու հարցում:

«Նախ և առաջ մենք հուսով ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացն ունենալու է դրական ելք: Մենք շարունակում ենք ակտիվ շփումները: Գործընթացում ներգրավված են ինչպես պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, այնպես էլ նրա տեղակալներ Ջեյմս Ստեյնբերգը, Բիլ Բեռնսը, Ֆիլիպ Գորդոնը: Նրանք բոլորն էլ ուղիղ շփումների մեջ են Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների հետ»,- ասել է Քրուլին:

Դիտվել է 2985 անգամ:
Print Friendly

Leave a Reply