Միշել Օբաման ամուսնուց առաջ է անցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2012 9:21

Միշել Օբաման  ժողովրդականությամբ ամուսնուց առաջ է անցել:  ԱՄՆ-ում անցկացված հարցման վերջին արդյունքները ցույց են տալիս, որ նախագահի կինն ավելի շատ ժողովրդականություն է վայելում, քան նրա ամուսնու քաղաքական գործունեությունը: Ամերիացիների 69%-ը հավանում է Միշել Օբամայի գործունեությունը, մինչդեռ, նախագահի գործունեությունն ընդամենը 56%-ին է դուր գալիս:

Այս ճակատում Օբամաներն առաջ են անցնում Ռոմնիներից. Էնն Ռոմնիի գործունեությունը հավանության է արժանացել 52%-ի մոտ, իսկ ամուսինn` ընդամենը 42% :

Հարցմանը մասնակցել է 1018 մարդ: Այն անց է կացվել The Washington Post և ABC հեռուստաալիքի պատվերով:

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply