Պոլանսկու զոհը գիրք է գրում բռնաբարության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2012 9:00

Սամանտա Գեյմերը, որը հանրահայտ ռեժիսորին մեղադրում էր 13 տարեկանում իրեն բռնաբարելու մեջ, 35 տարի անց պատրաստվում է մեմուարներ գրել: 47-ամյա կինը, որը ողջ աշխարհին հայտնի դարձավ լեգենդար կինոգործիչ Ռոման Պոլանսկու հետ կապի առիթով, գիրք է գրում 35 տարվա վաղեմության դեպքերի մասին:

Նախկին ֆոտոմոդելը մտադիր է նախկինում  չբացահայտված մանրամասներ պատմել  ու հեռավոր 1977-ին կատարված գործի նոր մանրամասներ լուսավորել:  “Աղջիկը, որը դուրս է եկել Ռոման Պոլանսկու ստվերից”  վերնագրով գիրքը լույս կտեսնի 2013-ի աշնանը: Հրատարակիչների հետ գործարքի գումարը չի նշվում:

“Ես ավելին եմ, քան զոհը: Իմ վրա միշտ եղել է “այն աղջկա” խարանը, որի պատճառով ինձանից երես են թեքել նույնիսկ ընկերներս: Ես իմ պատմությունն եմ առաջարկում առանց զայրույթի, սակայն մի մտադրությամբ` աշխարհին բացել իմ իսկական պատմությունը”,-պատմում է Գեյմերը:

Հետաքննության տվյալների համաձայն, “Դաշնակահարը”, “Ռոզմարիի երեխան” ֆիլմերի հեղինակը 13-ամյա Սամանտային ալկոհոլ ու թմրանյութ է տվել, ապա ստիպել սեքսուալ գործողություններ կատարել երեկույթի ժամանակ, որը կազմակերպվել էր Ջեք Նիկոլսոնի Լոս Անջելեսի առանձնատանը:

1978-ին Պոլանսկին իրեն մեղավոր ճանաչեց` պատժը մեղմելու համար: Սակայն դատավճռի կայացումից առաջ փախավ ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիա, իսկ հետո՝ Ֆրանսիա:

2009-ին նրան ձերբակալեցին Շվեյցարիայում, Ինտերպոլի օգնությամբ:  Մեկ տարի անց ազատ արձակեցին՝ հրաժարվելով ԱՄՆ ուղարկել:

Իսկ զոհը 2009-ին հայտարարեց, որ ներել է իրեն նեղացնողին ու խնդրել հանել բոլոր մեղադրանքները: Իսկ Պոլանսկուն ձերբակալելու օրդերը դեռևս բաց է 188 երկրներում, ստիպելով կինովարպետին արարել միայն Ֆրանսիայում ու Շվեյցարիայում:

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply