Հանրային խորհրդի նախագահը Արտգործնախարարության շենքի վաճառքը քաղաքական սխալ է համարում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 10, 2012 19:49

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավով է վերաբերվում Արտգործնախարարության շենքի վաճառքին: Նա կտրականապես դեմ է եղել դրան: «Խնդիրն այն չէ` շենքը հարմար է հյուրանոցի՞ համար, թե նախարարության, խնդիրը զուտ քաղաքական է»,-«Անկախ»-ին հայտնեց նա:

Վազգեն Մանուկյանի համար շատ կարևոր էր, որ Արտաքին գործերի նախարարության շենքը գտվում էր Երևանի` կարգավիճակով ամենաբարձր վայրում, Հանրապետության հրապարակում, քանի որ այդ կառույցը շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: «Մեզ համար Արտաքին գործերի նախարարության դերն ավելի մեծ է, քան երևի  այլ պետությունների համար: Համենայնդեպս, երբ դու աշխարհով մեկ սփռված հայություն ունես, երբ խնդիրներ ունես` կապված Ղարաբաղի հետ, դա փոխարինել ինչ որ կոմերիցոն կառույցով` լինի  հյուրանոց, թե մեկ ուրիշ բան, կարծում եմ` քաղաքական սխալ է: Դա նաև ներքին հոգեբանության հարց է»:

Վազգեն Մանուկյանը չի ընդունում այն պատճառաբանությունը, թե շենքը նախարարության համար հարմար չէր: «Թող մեկ այլ շենք էլ կառուցեին, որտեղ նախարարության այլ ենթակառույցներ կտեղակայվեին, բայց մարդկանց ընդունելը, հաստատության դեմքը պետք է մնար հրապարակում»:

Իսկ թե ի՞նչ շահեց դրանից պետությունը, Վազգեն Մանուկյանը չի հասկանում. «Մի հյուրանոց ունեինք, լավ, մեկն էլ ավելացավ, էդ տրամաբանությամբ կառավարության շենքն էլ կարող են հյուրանոց դարձնել, շատ լավ հյուրանոց կդառնա, բայց վերջիվերջո մեզ համար ի՞նչն է կարևոր…»:

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply