Հայաստանում կրթված սիրիացի բժիշկները 4-րդ հորիզոնականում են

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2010 17:12

Հայաստանի Հանրապետության բարձրագույն բժշկական ուսումնական հաստատությունների 2009 թվականի  սիրիացի շրջանավարտները Սիրիայում անցկացված օտարերկրյա բուհերի շրջանավարտների պետական քննությանում   ցուցաբերել են 58 տոկոս արդյունք և վարկանիշային տվյալներով գրավել չորրորդ տեղը. այս մասին հաղորդում է ԿԳՆ կայքը:

Առաջին եռյակում արաբական երկրների բուհերի շրջանավարտներն են, ովքեր կրթությունը ստացել են մայրենի լեզվով: Առաջին տեղում Եգիպտոսի բժշկական ուսումնական հաստատությունների օտարերկրյա շրջանավարտներն են, ովքեր ցուցաբերել են 69,5 տոկոս, երկրորդը` Հորդանանի,  երրորդը` Արաբական Միացյալ Էմիրությունների, ովքեր համապատասխանաբար ցուցաբերել են 61 և 60 տոկոս արդյունքներ:

ՀՀ բժշկական հաստատությունների շրջանավարտները, գրավելով չորրորդ հորիզոնականը, իրենց ցուցաբերած գիտելիքներով շուրջ երկու անգամ գերազանցել են ԱՊՀ անդամ երկրների ուսումնական հաստատությունների շրջանավարտներին: Հինգերորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնության շրջանավարտներն են` 30 տոկոս, ապա Ուկրաինան` 29, Բելոռուսը` 27 և Մոլդովան` 26 տոկոս արդյունքներով:
Երևանի պետական բժշկական համալսարանը  գերազանցության դիպլոմով  ավարտած Օմար Աբդուլ Քարիմ Քեշկան ցուցաբերել է 76 տոկոս առաջադիմություն և մասնակիցների վարկանիշային ցուցակում գրավել երկրորդ հորիզոնականը:

Դիտվել է 2043 անգամ:
Print Friendly

Leave a Reply