ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը անդրադարձել է Օսկանյանի գործին (տեսանյութ)

Պաշտոնական, Օրվա լուր | | October 10, 2012 16:01

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Երեկ պարոն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո ինձ են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով:

Այս զարգացումն իմ կարծիքով վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից:

Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում:

Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում»:

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply