Բալիում հայտարարվել է ահաբեկչության սպառնալիքի բարձրագույն աստիճան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2012 13:10

Ինդոնեզիայի ոստիկանությունը  առավելագույն մարտունակության է բերվել Բալիում կատարված ահաբեկչության տասնամյա տարելիցի կապակցությամբ:  “Հավաստի աղբյուրների տեղեկացման համաձայն,  ահաբեկիչներն իրենց թիրախ են ընտրել  10-ամյա տարելիցի միջոցառումները”, -հայտարարել է նահանգի ոստիկանապետի տեղակալը: Բալիում ահաբեկչություն է կատարվել 2002-ին, զբոսաշրջային Կուրտա շրջանում: Այն ժամանակ ռումբի պայթյունից զոհվեց 202 մարդ, 209-ն էլ մարմնական վնասվածքնր ստացան: Սպանվածներից 164-ն օտարերկրացիներ էին: Իշխանություններն այն ժամանակ եզրակացրեցին, որ պայթյունների ետևում իսլամական “Ջեմմա Իսլամիա” խմբավորումն է կանգնած, որը գործում է Ինդոնեզիայում, Մալազիայում ու Ֆիլիպիններում: Ահաբեկչության մասնակցության մեղադրանքով ինդոնեզական դատարանը 2008-ին գնդակահարության դատապարտեց 3 մարդու, դատավճիռն իրականացվել է:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply