Հայաստանի հավաքականը հինգերորդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 10, 2012 13:07

Իրանի Մազանդարան նահանգում անցկացվեց խճուղային հեծանվավազքի միջազգային երիտասարդական ավանդական մրցաշարը: 11 երկրների 14 հավաքականների (տանտերերը հանդես եկան 3 թիմով) թվում էին նաև մեր հանրապետության 6 հեծանվորդները:

Մասնակիցները 5 փուլով անցկացված մրցումներում ընդհանուր առմամբ հաղթահարեցին 480 կմ մրցատարածություն: Առաջին 2 փուլերից հետո Հայաստանի հավաքականն ընթանում էր առջեւից: Ցավոք, հետագա փուլերում մեր թիմի առաջատար Էդվարդ Մաթեւոսյանը վատառողջ էր ու թեև մասնակցեց մրցումներին, սակայն դա ազդեց նրա արդյունքների վրա: Ի վերջո, Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 5-րդ տեղը:

Անհատական մրցումներում իրեն լավ դրսեւորեց Հովհաննես Հովհաննիսյանը: Նա 78 մասնակիցների մեջ ընդհանուր հաշվարկով գրավեց 8-րդ տեղը: Փուլերից 2-ում Հովհաննեսը վերջնագիծը հատել էր 2-րդը, իսկ մեկումՙ 3-րդը: Հավաքականի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը գոհ է նաև 16-ամյա պատանիներ Սարիբեկ Ավետիսյանից և Արսեն Դերձյանից, որոնք ընդհանուր հաշվարկով գրավեցին համապատասխանաբար 17-րդ և 21-րդ տեղերը

 

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply