Սպանվել է զինծառայող

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 2, 2010 15:18
հրադադարՄարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում սպանվել է ՀՀ ԶՈւ զինծառայող: Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ժամը 13.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում թիվ 21127 զորամասի գնդացրային ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը (ծնված 1981թ.), հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային գնդակային վիրավորում:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 2724 անգամ:
Print Friendly

Leave a Reply