ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությումը Բրյուսելում է

Պաշտոնական, Օրվա լուր | | October 10, 2012 12:40

Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպական Միության պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության բնագավառում ԵՄ-Հայաստան համատեղ ծրագրերի և համագործակցության իրականացման հեռանկարները:

Հոկտեմբերի 10-ին Ս.Օհանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցում է ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողություններին մասնակցող երկրների ձևաչափով պաշտպանության նախարարների հանդիպմանը, ինչպես նաև Գերմանիայի պաշտպանության նախարարի կազմակերպած Աֆղանստանում Հյուսիսային հրամանատարության ներքո ուժեր տեղակայած երկրների պաշտպանության նախարարների քննարկումներին:

Դիտվել է 719 անգամ:
Print Friendly

Leave a Reply