Վաղը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԱԻՆ-ն ուսումնամարզական վարժանք կիրականացնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 10, 2012 12:06

Հոկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի 9-հարկանի «Արարատ» մասնաշենքում (հասցե՝ Երևան, Ամիրյան 1) անցկացվելու է «Հրդեհաշիջումը բարձրահարկ շենքերում և հյուրանոցներում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակներն են՝
1. բարձրացնել հրդեհաշիջման ղեկավարների գործնական հմտությունները՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատում և հրդեհաշիջմանը ներգրավված ուժերի ու միջոցների ղեկավարում.
2. կատարելագործել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական ջոկատի և հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերի գործնական հմտությունները (բարձրահարկ շենքերում և հյուրանոցներում) հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ.
3. փոխգործողությունների պլանի համաձայն` օբյեկտը սպասարկող անձնակազմի պարտականությունների կատարումը մինչև հրշեջ-փրկարարական ջոկատների ժամանումը:

Ուսումնավարժությանն ընդգրկված են մայրաքաղաքի 4 հրշեջ-փրկարարական ջոկատների, հատուկ փրկարարական ջոկատի անձնակազմերը, ոստիկանության ուժեր և շտապօգնության 4 բրիգադ:
Ըստ մտահղացման` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի աշխատակիցները` նկատելով, որ ծուխ է դուրս գալիս հյուրանոցի 9-հարկանի «Արարատ» մասնաշենքի 7-րդ հարկի երկու պատշգամբներից, անմիջապես ահազանգում են ՀՀ ԱԻՆ «911» արագ արձագանքման հեռախոսահամարով:

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply