Երևան-Գյումրի ճանապարհին մեքենա է շրջվել, 3 մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 10, 2012 12:01
Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.56-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Տոյոտա Կորոլա» մակնիշի 12 ՕU 007 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել։
Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ՝ 1977 թ, ծնված Գևորգ Առուստամյանը, ուղևորներ՝ 1977 թ. ծնված Աննա Գրիգորյանը և 2003 թ. ծնված Արթուր Առուստամյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն: Տուժածները, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:






Facebook
Tweet This
Email This Post
