Լևոն Արոնյանը խուսափեց անախորժությունից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 10, 2012 12:03
Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվող շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթհան Անանդի հետ: Մեր գրոսմայստերը պարտիայի ավարտից առաջ հայտնվել էր ցայտնոտում, սակայն նա կարողացավ խուսափել անախորժությունից:
Կարուանա-Կարյակին պարտիայում նույնպես գրանցվեց ոչ-ոքի, իսկ Կառլսենն առավելության հասավ Վալյեխոյի նկատմամբ:
Աղյուսակ
| 1. | Կարուանա | 12 |
| 2. | Կառլսեն | 12 |
| 3. | Արոնյան | 9 |
| 4. | Անանդ | 7 |
| 5. | Վալեխո | 5 |
| 6. | Կարյակին | 4 |






Facebook
Tweet This
Email This Post
