Այդպիսի մայրիկներին դատի պետք է տալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2012 11:29

Ամերիկյան Դալլաս նահանգի դատախազությունը ցմահ բանտարկության է դատապարտել իր փոքրիկ երեխայի նկատմամբ բռնություն գործադրած կնոջը, որը նույնիսկ մի անգամ երեխայի ձեռքերը սոսնձել է պատին: Արդարադատության համակարգին հաջողվել է նաև ապացուցել, որ 23-ամյա Էլիզաբեթ էսկալոնան իր աղջնակին այնպես է ծեծել, որ փոքրիկի մոտ  ուղեղի արյունազեղում է եղել: Կինն այս բռնությունները բացատրում է նրանով, որ փոքրիկին ոչ մի կերպ չի կարողացել սովորեցնել գիշերանոթին նստել: Ոստիկաններն ասում են, որ կինը նույնիսկ չի փորձել հերքել իր մեղքը, սակայն դստեր ճակատագրի հանդեպ այնքան անտարբեր է եղել, որ անգամ չի հետաքրքրվել ծեծված փոքրիկի վիճակով:

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply