Բացահայտվել է Սթոունհենջի գաղտնիքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2012 11:07

Լազերային 3D սկանավորման շնորհիվ  հուշարձանի որոշ  քարերի վրա հայտնաբերվել է փորագրված  72 պատկեր: Դա հնարավորություն տվեց ենթադրելու, որ  Սթոունհենջը ոչ միայն տաճար է եղել, այլև հնագույն գեղարվեստական ցուցասրահ:

Նեոլիթի դարաշրջանի 83 քարաբեկորներից միայն 5-ն են ծածկված  գեղարվեստական փորագրությամբ: Պատկերված է  այն ժամանակների 71 տապար  ու մեկ դաշույն: Գիտնականների վստահեցմամբ, փորագրությունները կատարվել են բրոնզի դարում, մ թ ա 15-18 դդ:

Նկարներն անզեն աչքով չեն երևում: Հնէաբաններին դա հաջողվել է միայն բնակտորի վերին 2 մմ շերտը հեռացնելուց ու լազերային  3D սկանավորման շնորհիվ: Հետազոտությամբ պարզ դարձավ նաև, որ քարերի արտաքին ու ներքին շերտերը մշակման համար տարբեր տեխնոլոգիաներ են կիրառվել, ինչը , ամենայն հավանականությամբ, խոսում է դրանց` տարբեր ժամանակներում կատարված լինելու մասին:

Լազերային սկանավորմամբ  կարողացել են պարզել, որ հուշարձանի “ճակատը” գտնվել է հյուսիս-արևելյան կողմից:  Հատկապես այդ կողմից  ձմռանն արևամուտը դիտողի ճիշտ դիմաց է կատարվում: Այդ վարկածը հաստատվում է նաև հարավ-արևմտյան կողմի քարերից մեկի մշակումից:  Նման դասավորությունը հանդիսության մասնակիցներին արևամուտը հատուկ կերպով դիտելու հնարավորություն է տվել:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply