ՀՀ կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 10, 2012 9:43

 ՀՀ կառավարության`հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկի համաձայն` նախատեսվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի  ղեկավար Վարդան Ղուկասյանի լիազորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կառավարությունն այդպիսով առաջնորդվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Որոշումն ուժի մեջ կմտնի ստորագրման պահից։

Դիտվել է 663 անգամ:
Print Friendly

Leave a Reply