Մաֆիայի պատճառով աշխատանքից ազատել են իտալական քաղաքի ողջ ադմինիստրացիային
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 10, 2012 9:13
Իտալիայի կառավարությունն ազատել է աշխատանքից Ռեջիո-դի-Կալաբրիա քաղաքի ամբողջ ադմինիստրացիային, որպեսզի թույլ չտան մաֆիային քաղաքի հսկողություն իրականացնել:
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ քաղաքային իշխանությունները կապեր ունեն “Նդռանգետա” մաֆիոզ խմբավորման հետ, որը զբաղվում է թմրանյութերի վաճառքով ու համարվում է Իտալիայի ամենահզոր հանցագործ խմբավորումներից մեկը:
Քաղաքի կառավարումը մինչև նոր ընտրությունները կիրականացնի կառավարության նշանակած կոմիսարը:






Facebook
Tweet This
Email This Post
