Այսուհետ Հայաստանում սպասարկվելու են նաև American Express քարտերը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2010 15:00

2009-ին Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի վարկային պորտֆելի 35 տոկոսը կազմել են գուղատնտեսական վարկերը՝ 2008-ի 30 տոկոսի փոխարեն: Անցած տարի վարկ է տրամադրվել շուրջ 200 հազար գյուղացիական տնտեսության: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Նա նաև տեղեկացրեց, որ 2010-ին ևս նախատեսվում է ավելացնել գյուղատնտեսական վարկերի ծավալը:

Ընդհանուր առմամբ բանկը 2009-ին տրամադրել է 90 մլրդ դրամի վարկ, ինչը կազմել է ընդհանուր բանկային համակարգի մասնաբաժնի 12,2 տոկոսը:

Գիշյանն ասում է, որ չնայած 2009-ը ճգնաժամային տարի էր, և ճգնաժամային առաջին նշաններն ի հայտ եկան դեռ անցած տարվա հունվարից, բանկը կարողացել է ճիշտ քաղաքականության շնորհիվ բոլոր ցուցանիշներով աճ արձանագրել. բանկի ակտիվները 2009-ի վերջին կազմել են մոտ  163 մլրդ դրամ՝ 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցելով 31,6 տոկոս աճ: Այս ցուցանիշը  կազմում է  բանկային համակարգի ակտիվների 12,3 տոկոսը:

Բանկն ունեցել է 4,254 մլրդ դրամի շահույթ, ինչը կազմել է ընդհանուր բանկային համակարգի շահույթի 49,6 տոկոսը:

Գիշյանը նաև տեղեկացրեց, որ պայմանագիր է կնքվել բանկի և American Express  ընկերության միջև և այժմ բանկը Հայաստանում American Express  քարտերի սպասարկման բացառիկ իրավունք ունի: «Առաջիկայում կսկսենք նաև այդ քարտերի թողարկումը»,- ասում է Գիշյանը:

Դիտվել է 1934 անգամ:
Print Friendly

Leave a Reply