Նոբելյան մրցանակակրի ուսուցիչները ծիծաղում էին գիտնական դառնալու նրա ցանկության վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2012 9:04

Հիմա արդեն Գյորդոնը սիրում է հիշել իր դպրոցական ուսուցչուհու խոսքերը: Երբ նա 15 տարեկան էր, ուսուցչուհին հայտարարեց, որ կենսաբանի կարիերան տղայի համար պարզապես ժամանակի կորուստ է ու արժե այդ գաղափարից լրիվ հրաժարվել:
Կենսաբանության ուսուցչի  հաշվետվությունից մեջբերվում է.”Իմ կարծիքով, Գյորդոնը մտադիր է գիտնական դառնալ: Ներկա դրությամբ դա պարզապես ծիծաղելի է: Եթե նա չի կարողանում անգամ սովորել կենսաբանության պարզագույն նյութն ու ոչ մի շանս չունի մասնագետի աշխատանքը կատարելու: Դա լրիվ ժամանակի կորուստ կլինի ինչպես իր, այնպես էլ նրանց համար, ովքեր կփորձեն նրան ինչ որ բան սովորեցնել”:
Գյորդոնի հաջողությունները, որոնց հիման վրա էլ կազմվել է հաշվետվությունը, ուսուցիչը  համարում է “բավարարից խիստ հեռու”: Մի թեստից գիտնականը 50 հնարավորից ստացել է ընդամենը 2 միավոր: Ուսուցիչը  բողոքում է նաև, որ Գյորդոնը չի լսում, թե իրեն ինչ են ասում` գերադասելով կատարել խնդիրներն իր ոճով:
Հիմա այդ հաշվետվությունը կախված է Գյորդոնի ճաշասենյակում:
Ջոն Գյորդոնն ու նրա ճապոնացի գործընկերը երկուշաբթի արժանացան բժշկության ու ֆիզիոլոգիայի գծով Նոբելյան մրցանակի` ցողունային բջիջների վերածրագրավորման աշխատանքների համար:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply