Դավութօղլուի անակնկալ հեռախոսազրույցները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2012 8:54

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ սիրիական սահմանին տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet»-ը:
Ինչպես հաղորում են դիվանագիտական աղբյուրները`Քլինթոնը հայտնել է, որ վշտացած է սիրիական սահմանին տեղի ունեցած դեպքերի պատճառով: Քլինթոնը հայտնել է նաև, որ Սիրիայում վերջին զարգացումների հետ կապված ՆԱՏՕ-ի շրջանակներում արված և արվելիք քայլերով իրենք աջակցել են Թուրքիային և շարունակելու են աջակցել:
Դավութօղլուն սիրիական հարցով հեռախոսազրույց է ունեցել նաև Չինաստանի արտգործ նախարար Յանգ Ջիեչի հետ: Նա չին նախարարին հաղորդել է Աքչաքալեի դեպքի և դրան հաջորդած զարգացումների մանրամասները: Յանգ Ջիեչին էլ նշել է, որ իրենք հասկանում են Թուրքիայի մտահոգությունը սեփական անվտանգության հարցում, ինչպես նաև ասել է, որ ցավում է սիրիական սահմանին նետված արկերի պատճառով զոհված և վիրավորված թուրք քաղաքացիների համար:

Դիտվել է 755 անգամ:
Print Friendly

Leave a Reply