Ոչ ոք չի կարողանում նայել նրա երեսին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2012 8:50

32 տարեկան Մուհամեդ Լաթիֆ Քաթանան երկար տարիներ անհույս մի հիվանդության ճանկերում է ապրում: Երիտասարդը դեմքին մի տարօրինակ ուռուցքով է ծնվել, որի պատճառով ինքն իրեն չի կարողանում հայելում նայել: Նրա մասին պատմում է թուրքական «Haberler»-ը:
Ժամանակի ընթացում մեծացած և ամբողջ երեսը պատած ուռուցքի պատճառով Քաթանան ոչ կարողանում է տեսնել, ոչ էլ աշխատել: Քաթանային տեսնողները փոխում են իրենց ճանապարհը: Սակայն նրա միակ վախն այն է, որ 7 ամսական հղիություն ունեցող կինը, որի հետ նա կյանքը կապել է 2008 թվականին, 2 ամիս հետո իրեն նման երեխա չծնի:
«Անհամբեր սպասում եմ հայր դառնալուն: Կյանքիս ամենաերջանիկ օրը կլինի: Սակայն ամեն օր անհանգիստ եմ, աղոթում եմ, որ երեխաս ինձ պես չլինի»,-ասում է Քաթանան:
Երիտասարդ մարդը գոյատևման միջոցներ մուրացկանությամբ է ձեռք բերում: Սակայն դա նրա համար հեշտ չէ: Քանի որ երբ մարդիկ տեսնում են նրա տեսքը, արագ հեռանում կամ էլ ծաղրում են:
«Մի անգամ երեք երիտասարդ աղջիկ դիմացիցս անցնում էին: Ոտքիս խփեցին և ծիծաղելով փախան: Այդ պահին շատ ամաչեցի»,-պատմում է նա:
Բուժման ոչ մի կուրս չանցած տառապող երիտասարդի ամենամեծ աջակիցներից մեկը`մեծ եղբայրը, 8 տարի առաջ վաճառել է իր հողերը և իրեն բժշկի ուղարկել: Սակայն նրան չեն կարողացել օգնել:
«Հիմա բժշկի դիմելու համար միջոցներ չունենք: Նախկինում ոչ մի բժիշկ ինձ չի ասել, որ չեմ կարող երեխա ունենալ: Միակ ցանկությունս այն է, որ երեխաս առողջ լինի»,-հույս է հայտնել Քաթանան:

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply