Անգելա Մերկելը Աթենքին ոտքի է կանգնեցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2012 8:44

Աթենքի Sintagma հրապարակում բողոքի ցույց է տեղի ունեցել` ընդդեմ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հունաստան կատարած այցի: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են առաջացել:
Sintagma հրապարակում, որտեղ գտնվում է հունական խորհրդարանն ու կառավարական շենքեր, հավաքված ցուցարարների և ոստիկանների միջև լարվածություն է սկսվել: Ցուցարարների մի խումբ ծափահարությունների ներքո նացիստական մեքենայով եկել է հրապարակ և խորհրդարանի դիմաց այրել նասցիստական դրոշը: Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը`ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար գազով պայթուցիկներ է կիրառել: Ի պատասխան դրան`ցուցարարները քարեր և շշեր են նետել: Ցուցարարներից ոմանք վիրավորվել են, իսկ ոստիկանների կիրառած գազի պատճառով շատերը չեն կարողացել շնչել: Արդյունքում 60 հոգի ձերբակալվել է:
Նման դժգոհության հիմական պատճառը Հունաստանում տնտեսական ճգնաժամի նկատմամբ վերջին մեկ տարում Մերկելի`գնալով խստացող վերաբերմունքն ու ԵՄ-ի քաղաքականություն է:

Դիտվել է 766 անգամ:
Print Friendly

Leave a Reply