Հայացք Փարիզից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2012 8:41

Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսում Օլանդը անդրադարձել է սիրիական խնդրին:
Նրա խոսքերով`Թուրքիայի զուսպ պահվածքը կանխեց թուրք-սիրիական սահմանին լարվածության ուժեղացումը: Օլանդը հայտարարեց նաև, որ սիրիական ճգնաժամը անհապաղ կարգավորում է պահանջում և ընդգծեց, որ պետք է նոր պատժամիջոցներ կիրառել Ասադի ռեժիմի նկատմամբ,-հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
Օլանդը դրական գնահատական է տվել Թուրքիայի այն առաջարկին, ըստ որի նախատեսվում է Սիրիայում ստեղծել անցումային կառավարության`երկրի փոխնախագահ Ֆարուհ Շարայի գլխավորությամբ:

Դիտվել է 630 անգամ:
Print Friendly

Leave a Reply