Սուպերճշգրիտ ժամացույցներ ստեղծողները ստացան Նոբելյան մրցանակ `սուպերարագ համակարգիչին մոտենալու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 9, 2012 16:12

Քվանտային ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ ստացան ֆրանսիացի Սերժ Արոշը և ամերիկացի Դեվիդ Վայլենդը, նրանք հասակակից են`68 տարեկան:

Արոշը Փարիզի “Քոլեջ դե Ֆրանսի” և “Էկոլ Նորմալ Սուպերերի” պրոֆեսոր է: Վայելենդը աշխատում է Կոլորադոյի համալսարանում , ինչպես նաև  Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում:

Նոբելյան կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ գիտնականները  լաբորատոր պայմաններում հատուկ  սարքավորումների միջոցով կարողացել են չափել շատ զգայուն քվանտային վիճակը, որը նախկինում ուղիղ դիտարկման համար անհասանելի էր: “Նրանց հաջողվել է ուսումնասիրել, վերահսկել և հաշվել  մասնիկները, ինչը համեմատելի է առանց դիպչելու վարժեցման հետ”:

Մրցանակիրները արդեն աշխարհին տվել են օպտիկական ժամացույցներ, որոնք մինչ այժմ եղածներից ամենաճշգրիտն են, որտեղ երկու իոն միասին չափում են ժամանակը 100 անգամ ճիշտ, քան ժամանակից ամենաճշգրիտ ժամացույցները:

Ատոմային ֆիզիկայի համալսարանի պրոֆեսոր Լունդա Ան Լուլյեն ասում է, որ եթե այդպիսի ժամացույցներ գոյություն ունենային աշխարի ստեղծման սկզբում, ապա այսօր նրանց սխալը կլիներ առավելագույնը 5 վայրկյան:

Շվեդիայի Թագավորական գիտությունների ակադեմիայի անդամ Բյեռն Յոնսոնը իր հերթին նկատել է, որ գիտնականների հետազոտությունը առաջին քայլն է քվանտային համակարգիչների ճանապարհին, որոնք ներկայիս համակարգիչերից շատ ավելի արագ կաշխատեն:

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply