Հայկական դեսանտ` Թուրքիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 2, 2010 13:41

Մարտի 7-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկելիք ուշուի Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 17 մարզիկ: Մեր երկրի ներկայացուցիչները հանդես կգան սանդա և թաուլու (վարժահամալիրի կատարում) մրցաձևերում:

Սանդա ուշուի մեծահասակների առաջնությունում փորձություն է սպասում Դավիթ Գրիգորյանին (48 կգ), Ռաֆիկ Հարությունյանին (52 կգ), Կարեն Սահակյանին (56 կգ), Սերգեյ Սևյանին (60 կգ), Սասուն Հայրապետյանին (65 կգ): 17-18 տարեկանների առաջնությունում այս մրցաձևում իրենց կարողությունները կփորձեն Գարիկ Թևանյանը (48 կգ), Մուշեղ Խաչատրյանը (52 կգ), Լևոն Գյուլնազարյանը (60 կգ), Կարապետ Թևոսյանը (65 կգ): Իսկ ահա,15-16 տարեկանների պայքարում Հայաստանը կներկայացնեն Արմենակ Բակմազյանը (48 կգ), Մանուկ Արոյանը (56 կգ), Սևակ Ադամյանը (60 կգ), Նարեկ Սողոմոնյանը (65 կգ): Թաուլու մրցաձևում մրցելույթներ կունենան  Արամ Մուրադյանը , Արմեն Մելքոնյանը , Զավեն Պողոսյանն  ու Գևորգ Երիցյանը: Ուշուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը «Անկախ»-ին հայտնեց, որ  մեր երկրի  ներկայացուցիչները լրջորեն են նախապատրաստվել այս ստուգատեսին և նրանցից սպասելիքները մեծ են:

Դիտվել է 1854 անգամ:
Print Friendly

Leave a Reply