Շիրակի փողոցում մի կնոջ են մահացու վրաերթի ենթարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 9, 2012 14:27
Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի փողոցի թիվ 21 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1951 թ. ծնված Մարգարիտա Աթոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
