Ավտովթար Խանջյան փողոցում, մեկ մարդ մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 9, 2012 14:17

Հոկտեմբերի 8-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Խանջյան փողոցի թիվ 39 շենքի մոտ «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենա է բախվել կայանված «Գրանդ Չերոկի»  մակնիշի ավտոմեքենայի, ապա Խանջյան փողոցի թիվ 39 շենքի պատին:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը` 1978 թ. ծնված Զոհրաբ  Հովհաննիսյանը,  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 07.40-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply