Նոր ԵՄ ծրագրի մեկնարկը` Հայաստանի դատական համագործակցության աջակցության ոլորտում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 9, 2012 14:12

Այսօր մեկնարկեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագիրը, որի նպատակն է՝ օժանդակել Հայստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը: Եվրոպական չափանիշների հետ օրենսդրության համահավասարեցումը կարևոր նախապայման է դատաիրավական համակարգի բարեփոխումների և ԵՄ–Հայաստան տնտեսական համագործակցության հետագա խորացման համար: Այս գործընթացը զարգացնելու նպատակով Թվինինգ ծրագրի միջոցով կհաստատվի համագործակցություն Հայաստանի Արդարադատության նախարարության և Գերմանիայում ինչպես նաև Լատվիայում իր գործընկերների միջև:
«Հայաստան-ԵՄ համագործակցությունը իր բոլոր ուղղություններով մտել է մեր սոցիալական, տնտեսական, քաղաքական կյանք, ինչը բնական է մի երկրի համար, որը ի լուր ամբողջ աշխարհի հայտարարել է, որ եվրոպական ուղղությունն ու եվրոպական համագործակցությունը մեզ համար այլընտրանք չունի»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ծրագրի մասնակիցներին և հյուրերին ուղղված իր ողջույնի խոսքում:

«ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթացը և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում» խորագրով Թվինինգ ծրագրի ֆիանսավորման համար Եվրամիությունը հատկացրել է շուրջ 1 մլն եվրո: Ծրագիրն իրականացնում են ՀՀ Արդարադատության նախարարությունը` որպես շահառու կողմ, և Գերմանիայի Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամը` որպես լիազորված մարմին, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Արդարադատութան ֆեդերալ նախարարության կողմից. ծրագրին որպես կրտսեր գործընկեր մասնակից է նաև Լատվիայի Արդարադատության նախարարությունը:
Երկու տարի տևողությամբ ծրագրի գլխավոր նպատակն է օժանդակել արդարադատության նախարարության ներքին նորմատիվ և կազմակերպչական համակարգին, հնարավոր դարձնելով արդարադատության հատվածի` անդամ-պետությունների կողմից կիրառվող ԵՄ չափանիշների ու լավագույն գործելակերպի հետ համահավասարեցումը: Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև ռազմավարական ծրագրերի կազմում, որը կներառի այդ տեսակ համահավասարեցումների առաջնություններն ու մեթոդաբանությունն, ու կօժանդակի Արդարադատության նախարարության եվրաինտեգրման և համագործակցության հարցերով զբաղվող երեք վարչությունների ու թարգմանչական աշխատանքների համար պատասխանատու կենտրոնի անձնակազմերի կառուցվածքի բարեփոխմանը, նպաստելով վերջիններիս կողմից արդարադատության հատվածի` կիրառելի ԵՄ չափանիշների հետ համահավասարեցմանն ուղղված հանձնարարականների առավել արդյունվետ կատարմանը:

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply