Լրագրողն արդարացվեց. եզակի արդար և օբյեկտիվ դատավճիռ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 9, 2012 14:04

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր արդարացրեց լրագրող Ռուբեն Գրդզելյանին, իսկ ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի, դեմ կայացրեց մեղադրական դատավճիռ: Վերջինս պետք է տուգանք վճարի 50 000 դրամի չափով:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռ. Գրդզելյանի պաշտպան Արմեն Սողոմոնյանը, եզակի արդար և օբյեկտիվ դատավճիռ է կայացվել: Նա նշեց, որ դատարանի դատավճռով իր պաշտպանյալը որպես արդարացված անձ իրավունք ունի փոխհատուցում պահանջել. մեղադրյալի, ապա ամբաստանյալի կարգավիճակում գտնվելու համար, սակայն այս հարցի կապակցությամբ կողմը դեռևս որոշում չի ընդունել:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
 
Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply