Անգելա Մերկելին փորձում են պաշտպանել հույներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 9, 2012 13:42

Գերմանիայի կանցլեր Մերկելի` Հունաստանի մայրաքաղաք կատարվելիք այցը կապահովեն ավելի քան 6 հազար ոստիկան: Նման միջոցառումներ ստիպված են ձեռնարկել, քանի որ զանգվածային ակցիաների կազմակերպիչներն ու մասնակիցները հունական հողում չեն ցանկանում տեսնել այն կնոջը, որին միլիոնավոր հույներ հակված են  իրենց դժբախտությունների պատճառ համարել, ինչպիսիք են աշխատավարձերի  ու նպաստների, աշխատանքային տեղերի կրճատումը: Հույները համոզված են`  Մերկելն Աթենք է ժամանում, որ փրկի քաղաքական կոռումպացված համակարգը, ոչ թե բնակչությանը, որը տանջվում է ֆինանսական ճգնաժամից:

Հույների նման վերաբերմունքը Մերկելի նկատմամբ պայմանավորված է  նրանով, որ կին քաղաքական  գործիչն է  առաջարկել Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրել միայն ԵՄ-ի բազմաթիվ պահանջների (այդ թվում` բյուջետային միջոցների տնտեսման խստագույն ռեժիմ) պայմանների կատարման դեպքում:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply