Տանտերերից` միայն մեկ հաղթող

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 9, 2012 13:36

Երևանի Ռուս  (Սլավոնական) – Հայկական համալսարանի մարզահամալիրում կայացավ Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված սուսերամարտի միջազգային մրցաշարար: Մարտուղյակներ էին դուրս եկել Հայաստանի , Իրանի , Քուվեյթի  և Վրաստանի  81 մարզիկ  –  մարզուհիներ:

Տանտերերից հաղթող դարձավ միայն  ճկասուսերակիր  Էմիլ Դանիելյանը : Մյուս երեք առաջին մրցանակները իրենց հետ Վրաստան տարան  Թեոնա   Գոգլիձեն / ճկասուսեր /, Մարիա Զաքիրչենկոն  և Միքայել Միքայելյանը / երկուսն էլ ` խոցասուսեր / : Ի դեպ , Միքայելը երևանյան դպրոցի սան է և ընդամենը յոթ ամիս է բնակվության մեկնել  Թբիլիսի: Գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արտաշես Մադոյանն ասաց , որ տանտերերի  գլխավոր նպատակը  մրցափորձը հարստացնելն էր: Տարբեր զինաձևերի մասնագետների համար կարևոր իրադարձությունները եկող տարվա փետրվարին և մարտին հաջորդաբար անցկացվելիք Եվրոպայի  / Հունգարիայում /  և աշխարհի   / Խորվաթիայում /  առաջնություններն են , որոնցում մեր պատվիրակները պետք է ներկայանան  լավագույն մարզավիճակով : Այդ գործին կծառայեն նաև   Հայաստանի առաջնությունը       /նոյեմբեր , Երևան  /  և աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարը  /  դեկտեմբեր , Թեհրան / :

ՀԱՕԿ –ի  լրատվության բաժին

Դիտվել է 676 անգամ:
Print Friendly

Leave a Reply