Բրազիլացի ֆուտբոլային մարզիչները` երևանյան թիմում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 2, 2010 13:06

«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը  բրազիլացի  երեք մասնագետի է հրավիրել` Մանուել Ալվես Պինեյրո Ֆիլյեին, Դիրսեու դե Մաթոսին և Ժոել Պերեյրա Ռամոսին, ովքեր աշխատելու են պատանի ֆուտբոլիստների հետ: Նրանք արդեն աշխատանքային  պայմանագրեր են կնքել երևանյան ակումբի ղեկավարության հետ: Բոլորն էլ  փորձառու մարզիչներ են: Ալվես Պինեյրո Ֆիլյեն աշխատել է Բրազիլիայի Պարանաենսե նահանգի «Լոնդրինա» ակումբում: Նա մարզել է տարբեր տարիքի պատանի ֆուտբոլիստների: Դիրսեու դե Մաթոսը պարապել է  Ռիո դե Ժանեիրոյի և այլ քաղաքների մանկապատանեկան թիմերի խաղացողների հետ: Նա  աշխատել է նաև Իտալիայում, Իսպանիայում և Բուլղարիայում: Բրազիլացի մասնագետի վերջին ակումբը եղել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի «Լևսկին»: Ժոել Պերեյրա Ռամոսը նույնպես երկար տարիներ աշխատել է բրազիլական ու եվրոպական մի շարք ակումբներում: Բրազիլիայում նրա գլխավորած ակումբներից մի քանիսը հաղթող և մրցանակիր են դարձել տարբեր նահանգների առաջնություններում:

Դիտվել է 1824 անգամ:
Print Friendly

Leave a Reply