Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը Մեհդի Բուադլան է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 9, 2012 12:53
Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մրցամարտը կանցկացնի դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Նա ուժերը կչափի WBA International գոտու տիրակալ, ֆրանսիացի Մեհդի Բուադլայի հետ:
Ռոբերտ Շտիգլիցին հաղթելուց և աշխարհի չեմպիոնական գոտին նվաճելուց հետո, Արթուրն առաջին անգամ ռինգ դուրս կգա: Վերջին մեկ տարում Աբրահամը երեք անընդմեջ հաղթանակ է տարել: Նրա մրցակիցը ևս չորս անընդմեջ հաղթանակ է գրանցել իր օգտին:






Facebook
Tweet This
Email This Post
