Ծառը շրջվել է երթուղայինի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 9, 2012 12:00

Հոկտեմբերի 8-ին, ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակով և Բագրատունյաց պողոտաների խաչմերուկի մոտ ծառը շրջվել և ընկել է ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական հերթապահ խմբերը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է «ԳԱԶել» մակնիշի 0535Տ պ/հ ավտոմեքենայի (թիվ 108 երթուղային տաքսի, վարորդ` Լ. Բաբայան) դիմապակու վրա:

Փրկարարները ծառի ճյուղը հանել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Զոհեր և տուժածներ չկան:

Դիտվել է 599 անգամ:
Print Friendly

Leave a Reply