Ձերբակալվել է PKK–ի առաջնորդներից մեկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 9, 2012 10:01

Ֆրանսիական ոստիկանության կազմակերպած օպերացիայի արդյունքում ձեռբակալվել է PKK–ի կարևոր ղեկավարներից մեկը: Հայտնի է դարձել, որ ֆրանսիական ոստիկանությունը ահաբեկչական կազմակերպության Ֆրանսիայում ծավալած գործունեության քննման արդյունքում հայտնաբերված անձի հետ միասին, որի անունը չի հրապարակվում, ձերբակալել է նաև PKK-ի երեք այլ անդամների և հարցաքննության ենթարկել նրանց: Այս մասին հաղորդում է թուրքական «Haberler»-ը:

Ենթադրվում է, որ ձերբակալվածը, որը PKK–ի Եվրոպայում գտնվող ղեկավարներից մեկն է, կազմակերպության թիկունքային կառույցներում կարևոր դեր է խաղում:

Ձերբակալվածներին կասկածում են նաև ահաբեկչական կազմակերպությանը զենք մատակարարելու մեջ:

Դիտվել է 610 անգամ:
Print Friendly

Leave a Reply