Ասադին կփոխարինի Շարա՞ն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 9, 2012 9:57

Սիրիայի ազատության բանակի քաղաքական խորհրդատու Բասամ Դադեն հայտնել է, որ իրենք դրական են գնահատում Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը այն մասին, թե Սիրիայի անցումային կառավորությունը կարող է գլխավորել երկրի փոխնախագահ Ֆարուհ Շարան: Նա հայտարարել է, որ իրենք պատրաստ են ընդունելու այդ առաջարկը`առանց Եմենի փորձի կրկնության:

Դադեն հրշեցրել է, որ Եմենի նախագահ Ալի Աբդալե Սալեհին նրա անկումից հետո պաշտոնից հեռանալու համար երկար ժամանակ էր տրվել: «Մենք ցանկանում ենք, որ անցումային շրջանը արագ անցնի, և նախագահի պաշտոնը անհապաղ Ասադից անցնի Շարային: Մենք համաձայն չենք, որպեսզի նախագահին պաշտոնից հեռանալու համար ժամանակ տրամադրվի»,-Դադեի խոսքերն է վկայակոչում թուրքական «TRT»-ը:

Դադեն հայտարարել է, որ ընդդիմադիր բոլոր օղակները կտան իրենց համաձայնությունը նման ծրագրին, քանի որ դա միակ ճանապարհն է, որը թույլ կտա «ազատվել Բաշար Ասադի իշխանությունից»:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն TRT 1 հեռուստաընկերության հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ Ֆարուհ Շարան վերջին իրադարձություններում բավական խելամիտ և բարեխիղճ դիրք ընդունեց`չմասնակցելով զանգվածային սպանություններին:

 

Դիտվել է 628 անգամ:
Print Friendly

Leave a Reply