Փոփոխություններն անխուսափելի են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 9, 2012 9:54

Թուրքիայի  նախագահ Աբդուլլահ Գյուլը Անկարայում Էստոնիայի նորանշանակ դեսպանի ընդունելությունից առաջ  պատասխանել  է  Սիրիայի   վերաբերյալ  լրագրողների հարցերին:

Նրա խոսքերով` իրադարձություններն այդ երկրում ընթանում են վատագույն սցենարով, որը չի կարող չանհանգստացնել Թուրքիային: Ընդգծելով, որ Թուրքիայի քաղաքացիները սիրիական ռեժիմի զոհերն են դարձել, նախագահը նշել է, որ Թուրքիայի կառավարությունը և երկրի զինված ուժերի գերագույն շտաբը մշտական խորհրդակցություններ են անցկացնում այս հարցով և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, գրում է «Anadolu» գործակալությունը:

«Սիրիայում իրավիճակի նման ընթացքի պահպանումը անթույլատրելի է, և փոփոխություններն այդ երկրում անխուսափելի են: Այն, ինչ մենք ուզում ենք`արյունահեղության դադարեցումն է»,-ընդգծել է Գյուլը:

Դիտվել է 676 անգամ:
Print Friendly

Leave a Reply