Որտեղ են աշխատում ամենադժբախտ մարդիկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | October 9, 2012 8:54

Դեպրեսիաների ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի մասնագետներն աշխատում են եվրոպական երկրների  երջանիկ ու դժբախտ աշխատակիցների տոկոսային հաշվարկով  պաշտոնական վարկանշային աղյուսակի վրա, որը ստեղծելու անհրաժեշտությանը դրդել է այն փաստը, որ մեր օրերում աշխատակիցներից  յուրաքանչյուր 10-րդը  պարբերաբար լրացուցիչ հանգստյան օր է վերցնում  :

Դա նշանակում է, որ ԵՄ-ի պետությունները դեպրեսիայի պատճառով կորցնում են  տասնյակ հազարավոր աշխատանքային օրեր ու մլրդ եվրո եկամուտ:

Ընդ որում, այդ մարդկանցից յուրաքանչյուր չորրորդը աշխատանքը կորցնելու վախից ղեկավարությանը չի  հայտնում  իրական պատճառի  մասին:

Այս հարցի ուսումնասիրության լրիվ հաշվետվությունը կներկայացվի հաջորդ տարի:

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply