Ալերգիա` գրկախառնություններից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 9, 2012 8:31

Օքսֆորդշիրից 18 ամսական Էնթոնին տառապում է մի բացառիկ հիվանդությամբ, որի պատճառով երեխային չի կարող հպվել անգամ մայրը:

Epidermolysis Bullosa, մաշկածածկույթի գերզգայնություն, ահա այսպես է կոչվում այդ հիվանդությունը: Ցանկացած մարմնական հպման դեպքում տղայի մոտ հիվանդագին բորբոքումներ են  առաջանում լցված արյունոտ կամ  էլ  ծծմբային հեղուկով: Դրանց վնասման դեպքում մաշկի վրա առաջանում են վերքեր, որոնք հետո  լավանում են:

Հիմա երեխան 18 ամսական է, ու արդեն  բորբոքումներ ունի կոկորդում ու կոպերի վրա: Ընտանիքի անդամներն անգամ նրան չեն դիպչում` վախենալով վնասել ճստիկին:

Բժիշկների կանխատեսումներով, երեխան մաշկի քաղցկեղով հիվանդանալու մեծ ռիսկի է ենթարկված: Իսկ հիմա ծնողներն ամեն կերպ փորձում են պաշտպանել իրենց փոքրիկին:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply