Պատմության այս օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 9, 2012 8:14

Այսօր Փոստի համաշխարհային օրն է. միջազգային օրերից մեկը, որ նշվում է ՄԱԿ-ի համակարգում: Անց է կացվում Համաշխարհային փոստային միության 14 կոնգրեսի որոշմամբ̀ 1874-ին ստեղծված միության օրը:
1874-ին, հոկտեմբերի 9-ին Բեռնում 22 երկրների ներկայացուցիչներ կնքել են Բեռնի պայմանագիրը, որով Գլխավոր փոստային միություն է հիմնադրվել: Այն 1878-ին վերանվանվեց Համաշխարհային փոստային միության, որի կազմում այսօր հաշվվում է 189 երկիր:
Ողջ աշխարհում հոկտեմբերի 9-ին սկսվում ու անց է կացվում Նամակի միջազգային շաբաթ:
Փոստային նամականիշներն առաջին անգամ կիրառվել են Անգլիայում, 1840-ին:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply